Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 19:40-ի դրությամբ շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաեւ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: