Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները: Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ "Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ ամբողջապես համապատասխան մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը",- գրել է նա։