Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: