27.11.2024
Մաղթում եմ ամուր կամք՝ Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Խաչատուրյանը՝ Ավինյանին
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի քննարկել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և ռուսաստանցի նախկին գործարար Ռուբեն Վարդանյանի ճակատագրի հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հինգշաբթի օրը կայացած զրույցի ժամանակ. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Ոչ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։


Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն ու Ալիևը զգալի ժամանակ շփվել են տետ-ա-տետ, և ինքը չգիտի, թե ինչ է քննարկվել զրույցի այս հատվածում։


Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանին առեւանգել էին Ադրբեջանի իշխանությունները եւ տեղափոխել Բաքու։