Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է: Այսօր վաղ առավոտյան շարասյունը շարժվեց դեպի Հակարիի կամուրջ՝ Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետ: Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը։ Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ նույն ուղղությամբ Երևանից շարժվեց մարդասիրական օգնությամբ շարասյուն, որը, սակայն, մինչ օրս Կոռնիձորում է՝ Ադրբեջանն արգելել է շուրջ 400 տոննա օգնության մուտքը Արցախ: