«Մայր Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ. ««Մայր Հայաստանն» Արցախի հետ է: Մեր դաշինքի համակիրներին, արժանապատիվ ու Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ժամը 18։00-ին հրավիրված հանրահավաքին․ բոլորս դեպի Ազատության հրապարակ: Արցախը լքել և ուրացել է ՀՀ իշխանությունը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։ Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը, չի լինի Երևանը: Միացի՛ր. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը մենակ չէ և հայ ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր անօտարելի իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ: