Ժամը 12:00-ի դրությամբ ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 168 մասնակից: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Ի դեպ, մեկ ժամ առաջ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի: "Ընդդիմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ",- գրել էր նա։ Առավոտվանից մայրաքաղաքում շարունակվել են անհնազանդության ակցիաները: Երեկոյան 18:00-ին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում: