Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի քարտուղար Ներսեհ Ալոյանը հայտնել է, որ Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ այս անգամ ներխուժել են Վիա Դոլորոսայում գտնվող կաթոլիկ եկեղեցի, զոհասեղանից նետել Հիսուս Քրիստոսի արձանը, պղծել են եկեղեցին և փորձել հրկիզել այն։ 1lurer.am հայտնում է, որ բարեբախտաբար, եկեղեցու պահակը նկատել է ոչ ադեկվատ ծայրահեղականներին, և մինչև իսրայելական ոստիկանության ժամանումը փորձել է բերման ենթարկել նրանցից մեկին։ Ըստ ավանդության՝ այդ եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակավ լվացել է իր ձեռքերը՝ ասելով, որ Հիսուսի մեջ ոչ մի հանցանք չի տեսնում։