Փաստաբան Ալեքսանդր Կոչուբայեվը գրում է․ «Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է»։ VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտվանից անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանի փողոցներում: Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, կան տասնյակ բերման ենթարկվածներ, այդ թվում անհնազանդության ակցիաները համակարգող Անդրանիկ Թևանյանը: Այս պահին էլ Երևանում իրավիճակը լարված է, հազարավոր ուսանողներ փակում են փողոցները՝ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Բազմաթիվ բուհերում դասադուլ է: