Արյունարբու ռեժիմին և նրա խամաճիկներին երբեք բավական չէ սովամահ անել Լեռնային Ղարաբաղի 120 000 ժողովրդին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ տեսանյութ հրապարակելով, որտեղ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներից» մեկը սպառնում է մորթել հայերին Նովրուզի պատվին: «Հիմա նրանց «պսևդոէկոակտիվիստը» սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Իսկապե՞ս մենք 21-րդ դարում ենք, կա՞ քաղաքակիրթ աշխարհ ինչ-որ տեղ շրջապատում»,- գրել է Մարուքյանը: