8.03.2026
Մի քանի կարևոր իրավական պարզաբանում հավաքների մասնակիցների իրավունքների հետ կապված
14.05.2024
Մի քանի կարևոր իրավական պարզաբանում հավաքների մասնակիցների իրավունքների հետ կապված

"Թաթոյան" հիմնադրամը ուղեցույց է հրապարակել. "Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ` Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները. - բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը, - լռելը, - իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին, - փաստաբանի իրավունքը, - բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից, - իրավունքների մասին ծանուցվելը: Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած: Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի": Հիշեցնենք, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Առավոտվանից փողոցներ են փակվում, ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկում: Ժամը 10.00-ի դրությամբ ՆԳՆ-ն հայտնել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 38 քաղաքացու բերման ենթարկելու մասին: