Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների 63 մասնակցի, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նշվում է, որ նրանք բերման են ենթարկվել "իրավապահների օրինական պահանջը չկատարելու" համար: VERELQ-ը հիշեցնում է, որ մի քանի օր է, ինչ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևանում և հանրապետության այլ հատվածներում իրականացվում են անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ: Պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, դելիմիտացիայի գործընթացի կասեցում, հայանպաստ բանակցային օրակարգ: