Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում: Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա քայլերը: