14.11.2025
Ասորական համայնքը մշտապես վայելել է իշխանությունների և ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը
01.04.2024
Ասորական համայնքը մշտապես վայելել է իշխանությունների և ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խոր արմատներ: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները բնորոշվել են բարիդրացիությամբ և փոխադարձ հարգանքով: Բնակվելով Հայաստանում՝ ասորիները պահպանել են իրենց ազգային ինքնությունը, ինքնատիպ ավանդույթներն ու հոգևոր արժեքները: Մեր հասարակության անբաժանելի մասը կազմող ասորական համայնքը մշտապես վայելել է իշխանությունների և ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը՝ հավասարապես կիսելով երկրի առջև ծառացած դժվարությունները: Բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող ասորիների համար նշանավորվի հարատև խաղաղությամբ ու նորանոր ձեռքբերումներով»: