Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)Լուան Մյուլլեր – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)Ռաֆիկ Մելիքյան – «Ակտոբե» (Ղազախստան)Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»Գարեգին Մաշումյան – «Երևան»Արթուր Պատատյան – «Երևան»Միհրան Դերմենջյան – «Երևան»Աղասի Եղիազարյան – «Երևան»Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»Ժոաո Գիլյերմե – ԿՊՌՖ (Ռուսաստան)Ժուլիո Սեզար Բրոլլո Զանոտտո – «Կայրաթ» (Ղազախստան) Ֆուտզալի տարվա լավագույն մարզչի թեկնածուներն են՝ Ռուբեն Նազարեթյան – Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԽաչատուր Միքայելյան – «Երևան ՖԱ» գլխավոր մարզիչՆիկիտա Կրիկուն – «Յունիսպորտ» ՖԱ գլխավոր մարզիչԳրիշա Խաչատրյան – «Արաքս-ՖԱՖ» ՖԱ գլխավոր մարզիչԱրթուր Նահապետյան – «Սիեվն» ՖԱ գլխավոր մարզիչ Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ը: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: