Նոր Արեշում պայթյունի վայրից՝ փլատակներից դուրս են բերել մի կնոջ: Քիչ առաջ փլատակներից դուրս էր բերվել մի տղամարդ: Ինչպես լրագրողներին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, երկու տուժածներն էլ ողջ են, տեղափոխվել են հիվանդանոց։ «Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ մարդիկ կա՞ն փլատակների տակ։ Նախնական տվյալներով՝ փլուզվել է երկու տուն։ Վնասվել են նաև հարևան տները։ Պատճառների մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, պատասխանը կտա քննությունը»,- ասաց Սարգսյանը։ Հիշեցնենք, ըստ ՆԳՆ-ի՝ ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: