19.02.2025
Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը
prev Նախորդ նորություն

Սարգիս Խանդանյանը Կիեւում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին:


Բյուրոյի նիստի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում պատերազմի հետեւանքով վերջին տարիներին ծառացած հումանիտար խնդիրները, անհետ կորածների, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը:


ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին, առաջին փոխնախագահ Օլեկսանդր Կորնիենկոյի, ԵԱՀԿ ԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է, թե ինչպիսի դեր կարող է խաղալ խորհրդարանական վեհաժողովը հակամարտության կարգավորման եւ խաղաղ բանակցությունների հարցում:


Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաեւ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին եւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարիանա Բետսային, որոնք ներկայացրել են Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումները պատերազմի դադարեցման եւ հնարավոր խաղաղության բանակցությունների վերաբերյալ:


ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամներն այցելել են նաեւ Մոշչուն (Բուչա)` ծանոթանալու պատերազմի հետեւանքների հետ եւ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: