ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք, երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, 2023-ի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել:Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, մինչդեռ տեսանյութերից երևում է, որ կարմիր բերետավորներն են ուժ գործադրում Քոչարյանի նկատմամբ: