Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։ «Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու հանձնարարականներ են տրվել»,- նշել է փոխնախարարը։ Նա նշել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»: «Մենք դա ակնկալում ենք մինչև տարեվերջ»,- հավելել է Իվանովը։