Ռոսպոտրեբնադզորը դադարեցնում է "Ջերմուկ" ապրանքանիշի ջրի որոշ խմբաքանակների վաճառքը՝ փորձաքննության նպատակով։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։ «2024 թվականի փետրվարի 12-ին ստացված տեղեկատվության առնչությամբ, որ Վլադիկավկազի բնակչուհին «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել, «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է "Ջերմուկ" հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։