Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացրել է սեփական ժողովրդին՝ Ռուսաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կան բաներ, որոնք ուղղակի անհնար է մեկնաբանել առանց բժշկական կրթության։ Բայց գլխավորն այլ է, որ լինելով իշխանության ներկայացուցիչներ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ։ Նրա խոսքով՝ Երեւանը Ադրբեջանի հետ պատերազմում էր այն ժամանակ, երբ լիովին կախված էր Ռուսաստանից։ Նաև, նրա հայտարարության համաձայն, Ռուսաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։