ՀՀ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ: Այս մասին Հակոբ Արշակյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում հանդիպում եմ ունեցել նաև Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ։ Մտքեր փոխանակեցինք Հայաստան և Հնդկաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ: