Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի 17 գյուղերի բնակիչները այսօր ինքնաբուխ բողոքի ակցիա են սկսել’ փակելով միջպետական ճանապարհը Ծակքար գյուղի մոտ և պահանջելով չեղարկել արտագնա աշխատանքի հարկման ապօրինի որոշումը։ Այս մասին իր Telegram-ալիքում գրում է Նաիրի Հոխիքյանը։ Միայն Մարտունու տարածաշրջանի 90 հազար բնակիչների մեծագույն մասը, տեղում աշխատսնք չունենալով, կարողանում է ապրուստի միջոց հայթայթել արտագնա աշխատանքից, երբ ընտանիքի տղամարդիկ ամիսներով մեկնում են հիմնականում Ռուսաստան ու ծանր աշխատանքով փող վաստակում։ ՀՀ կառավարության որոշմամբ այլ երկրում մարդկանց աշխատած փողից պետք է հարկ վճարվի, այնինչ դա ակնհայտ ապօրինի է և չի համապատասխանում կրկնակի հարկման բացառման միջպետական համաձայնագրերին։