Այսօր և վաղը սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում
Մայիսի 14-ի ցերեկը և 15-ին Հայաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաև Երևանում, սպասվում են կարճատև, բայց ինտենսիվ անձրևներ և ամպրոպներ՝ ուղեկցված կարկուտով և քամու ուժգնացմամբ՝ 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին և 16-ի գիշերը սպասվում են անձրևներ և ամպրոպներ, 14-15-ին որոշ հատվածներում հնարավոր են հորդառատ տեղումներ։ Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել մինչև 15-18 մ/վ։ Մայիսի 16-ի ցերեկից սկսած՝ 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 14-ի ցերեկից սկսած և 15-ին, ինչպես նաև 16-ի գիշերը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են անձրևներ և ամպրոպներ։ Որոշ շրջաններում հնարավոր են հորդառատ տեղումներ և կարկուտ։ Մայիսի 18-19-ի երեկոյան ժամերին նույնպես առանձին վայրերում կտեղան կարճատև անձրևներ։
Մայիսի 16-ի ցերեկը և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը և 15-ին կնվազի 2-4 աստիճանով, իսկ 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։