14.05.2025
Այսօր և վաղը սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը
Հաջորդ նորություն next