Հուսամ, որ Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով, Հայաստանը ներկայացրել է դեսպանի թեկնածությունը, սպասում են նշանակմանը: Հիշեցնենք, որ տևական ժամանակ է մամուլը գրում է, որ ՀՀ-ն ՌԴ-ում դեսպանի թեկնածու է ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության գործարար պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Ըստ մամուլի՝ վերջինիս ագրեմանը ՌԴ-ն վերջապես հաստատել է: