17.05.2025
ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացմանը
prev Նախորդ նորություն

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում քննարկվել են էլեկտրոնային առևտրի հարկման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մայիսի 16-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը կարգավորող համապարփակ օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտության շրջանակներում վերհանված հիմնահարցերը և դրանց հնարավոր լուծումները։


Մասնավորապես, քննարկվել են փոփոխությունները վճարահաշվարկային ծառայություններին վերաբերող կարգավորումներում, ՀԴՄ-ն Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրելու թույլատրելի դեպքերի ընդլայնման հնարավորությունները։


Օրակարգային թեմաների թվում էին նաև էլեկտրոնային առևտրի հարթակներում հարկային հաշիվների դուրսգրման նոր մեխանիզմների ներդրման հնարավորությունները, օտարերկրյա պետությունների տարածքից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկների ներկայացման կարգերին առնչվող մի շարք հարցեր։


Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:


 

 ՀՀ–ին ուղղված ՎԶԵԲ ներդրումները 2024–ին հասել են ռեկորդային՝ 400 մլն եվրո սահմանաչափի
Հաջորդ նորություն next