Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագագի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ «Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: