Շնորհավորում եմ բոլորիս, գրել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ «Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր: Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»: Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը՝ մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել հանունի համար: Շնորհավոր, սիրելի՛ գյումրեցիներ: Առջևում բաղձալի հաղթանակներն են», - գրել Մխիթարյանը: