Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԱՀ Նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, որը նախօրեին ընտրվել էր Խորհրդի անդամների քվեարկությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: VERELQ-ը հիշեցնում է, որ թեև Տիգրան Պետրոսյանն այսօր է պաշտոնի նշանակվել, սակայն օրերս տեղի ունեցած ԱԽ նիստին նա ներկա էր: