22.05.2025
Իրանի պաշտպանության նախարարի այցը արդյունավետ և բովանդակային էր. ՀՀ-ում Իրանի դեսպան
prev Նախորդ նորություն

Սևանա լիճ 38,800 մանրաձուկ է բաց թողնվել

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այսօր աշխարհը միասնաբար նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ և խթանել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք ուղղված են բնության կորուստների կանխմանն ու էկոհամակարգերի վերականգնմանը։


«Հայաստանը ևս միանում է այս գլոբալ շարժմանը՝ իրականացնելով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ։ Օրվա խորհրդի՝ ներքո Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր նշանավոր քայլ է արվել՝ Սևանա լճի կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ։


Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։


Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսագիտական նշանակություն։


Այս քայլը ևս մեկ հիշեցում է, որ կենսաբազմազանության պահպանումը հնարավոր է միայն շարունակական, համակարգված ու նորարարական մոտեցումների միջոցով։


Հայաստանի բնությունը մեր ազգային հարստությունն է, և այն պահպանելը մեր համատեղ պարտքն է՝ հանուն ներկա և ապագա սերունդների», - նշվում է հաղորդագրությունում։

ՄԻՊ–ում քննարկվել են ֆիշինգի զոհերի խնդիրները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան