22.05.2025
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Իրանի պաշտպանության նախարարի այցը արդյունավետ և բովանդակային էր. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան շատ դրական և արդյունավետ էր։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Սյունիքում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։


«Նա շատ արդյունավետ քննարկումներ անցկացրեց իր պաշտոնակցի, Հայաստանի մեծարգո վարչապետի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։


Այդ այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ, բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները զարգացում են ապրում», – ասաց նա։


 


 

Սևանա լիճ 38,800 մանրաձուկ է բաց թողնվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան