22.05.2025
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները համաձայնագիր են ստորագրել
prev Նախորդ նորություն

Մերձավոր Արևելքի երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը ավելանում է. Պապոյան

Մերձավոր Արևելքի երկրներից ամեն հաջորդ տարի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակաբար ավելանում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների էական կրճատում ունենք։ Թիվը շատ զգալի չէր մեր զբոսաշրջային հոսքերի համար, որովհետև Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից և Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների աճն էականորեն կոմպենսացրեց այն բացը, որը եղավ ՌԴ-ի դեպքում։ Մեր առջև խնդիր ենք դրել, որ Մերձավոր Արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է Հայաստանի համար առաջնային շուկաներից մեկը»,-ասաց Պապոյանը։


 

Դեսպան Կարապետյանը հանդիպել է FAO-ի գլխավոր տնօրենին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան