ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: «Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվենք Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը: Այսօր հանդիպում կունենամ նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և այլ գործընկերների հետ»,- գրել է ՀՀ վարչապետը: Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցիք Ֆրանսիա: Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվենք Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը: Այսօր հանդիպում կունենամ նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և այլ գործընկերների հետ: