15.05.2025
Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը ազատվել է ՔԿՀ-ների հոգևոր տեսչի պարտականություններից
prev Նախորդ նորություն

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում։


Ըստ աղբյուրի՝ նա վստահեցրել է՝ չի պատրաստվում հարվածի տակ դնել իր թիմը, և քաղաքական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում։


Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանին թաղապետն ու թիմակիցները ծեծի ենթարկեցին հրապարակավ, ինչը քննադատվում է մինչ օրս: Թաղապետի հրաժարականը կընդունվի օրենքով սահմանված կարգով, իսկ նոր ղեկավարի նշանակման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին։


 

Կաշառքի գործով ձերբակալվել է 11 անձ, մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է
Հաջորդ նորություն next