13.11.2025
Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է հղել Մարին Լը Պենին
01.07.2024
Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է հղել Մարին Լը Պենին

"Ապրելու երկիր" կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի խորհրդարանի "Ազգային ճակատ" խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին: Նամակում Թանդիլյանը շնորհավորել Է Լե Պենին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում իր քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ հաջողությունը կամրապնդվի երկրորդ փուլում, իսկ Լե Պենի քաղաքական իշխանության ծրագրերն առաջընթաց կբերեն Ֆրանսիայի համար, որը Հայաստանի բարեկամն ու դաշնակիցն է: Մարին Լը Պենի գլխավորած "Ազգային ճակատ" կուսակցությունն առաջատարն է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 33,4 տոկոսը: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը նախընտրական մրցավազքում երրորդ տեղում է՝ հավաքելով մոտ 20,76 տոկոս: Համաձայն կանխատեսումների` "Ազգային ճակատը" կարող է ստանալ 260-310 տեղ խորհրդարանում, այն դեպքում, երբ 289 տեղը բացարձակ մեծամասնություն է: