Քրեական ոստիկանները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ։ Խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին տեղեկացնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։ «Այս պահին ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում՝ ակնհայտորեն խոչընդոտելով մեր աշխատանքները: Վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև մեր թիմակից Արա Ոսկանյանի տանը, ով կազմակերպչական հարցերով է զբաղվում: Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ և կոչ ենք անում լրատվամիջոցներին գալ Գորկու 50/4 հասցե»։