14.05.2025
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում շփումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ
prev Նախորդ նորություն

«4090 Բարեգործական» հիմնադրամը ընդունելություն է հայտարարել՝ 2025-26թթ. կրթավճարների համար

«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է կրթավճարների աջակցության ծրագրի նոր շրջափուլի մեկնարկը՝ նախատեսված 2025-2026 ուսումնական տարվա համար։ Սա արդեն հինգերորդ տարին է, ինչ հիմնադրամը տրամադրում է մասնակի կամ ամբողջական կրթավճար այն ուսանողներին, ովքեր մասնակցել են 2016 և 2020 թվականների Արցախյան պատերազմներին կամ 2022 և 2023 թվականների սահմանային և մարտական գործողություններին։


Ծրագիրը հնարավորություն է տալիս պատերազմի մասնակից ուսանողներին ոչ միայն ստանալ ֆինանսական աջակցություն, այլ նաև միանալ 4090-ի ջերմ ու նպատակասլաց համայնքին։


Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 15, 2025 թ., ժամը 23:59: Հայտադիմումները պետք է ներկայացվեն PDF ձևաչափով՝ մեկ նամակում և մեկ փաստաթղթում։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Հայտ 2025 անուն/ ազգանուն»։


Ընտրությունն իրականացվում է երկու փուլով.


փաստաթղթերի նախնական դիտարկում


անհատական հարցազրույց


Դիմելու ձևաչափին, պայմաններին և պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Նշենք, որ «4090 Բարեգործական» հիմնադրամն ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից այն քաջորդիներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող շուրջ հարյուր քսան ուսանող-շահառու։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների և մասնավոր ընկերությունների շնորհիվ։

Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Հաջորդ նորություն next