14.05.2025
Դատախազությունը պահանջում է նախկին մաքսապետից բռնագանձել 28 գույք և 2 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

Իրավիճակն ԱԺ-ում սրվեց. Հակոբ Արշակյանը և Լևոն Քոչարյանը վիճեցին

Լուսանկարը՝ tert.am
Լուսանկարը՝ tert.am

Մայիսի 14-ի նիստին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը անդրադառձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթի շրջանակում իշխանությանն ուղղված մեղադրանքներին: Հակոբ Արշակյանի ելույթին տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը:


«Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այ տղան դու ես, չափերդ ճանաչի, այ տղա»,- ամբիոնից հայտարարեց Արշակյանը։


Իրավիճակն ԱԺ-ում լարվեց, նա Քոչարյանին դիմեց «արա Լևոն»-ով։


«Արա Լևոն, նստի տեղդ ու լսի, թե քեզ ինչ եմ ասում»,- հայտարարեց ՔՊ-ականը։


Նա սպառնաց, թե Լևոն Քոչարյանին դահլիճից դուրս կհանի ու կշպրտի։


«Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգի՛ստ»,- ասաց Արշակյանը, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, պատգամավորները քաշքշեցին միմյանց։


 


 

2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են
Հաջորդ նորություն next