Հայաստանը պնդելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստում անդամ-պետությունները կոնսենսուսի չեն հանգել Հայաստանի թեկնածուի շուրջ: Եվ որոշվել է հարցի քննարկումը հետաձգել մինչ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը: Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ ԳՇ նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը: «Մենք պնդելու ենք մեր թեկնածուի հաստատումը և կարծում ենք, որ ռոտաացիոն սկզբունքը պետք է կյանքի կոչվի ըստ ռուսերեն այբուբենի հաջորդականության, որով հաջորդը Հայաստանն է: Այդ հարցը կլուծվի դեկտեմբերին»,- ասել է Շավարշ Քոչարյանը: