25.11.2024
Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյան
prev Նախորդ նորություն

Կտրուկ անկում. Թուրքիան մայիս ամսին 75 տոկոսով կրճատել է զենքի արտահանումն Ադրբեջան

2017-ի մայիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 146 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա ապրիլ ամսվա տվյալներով՝ Ադրբեջան արտահանումը կազմել է 584 հազար դոլար: Այսինքն՝ ապրիլ ամսվա հետ համեմատած արտահանումը մայիսին նվազել է մոտ 75 տոկոսով:


Այս մասին հայտնում է Ռազմ.ինֆոն՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայք տվյալները: 2017-ի մայիսին Թուրքիան Վրաստան է արտահանել մոտ 175 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Իսկ նախորդ ամսին Վրաստան արտահանումը կազմել է 290 հազար դոլար: Այսինքն՝ մայիսին Վրաստան արտահանման ծավալները ապրիլ, ամսվա տվյալների հետ համեմատած, նվազել են 39 տոկոսով:


2017-ի մայիսին Թուրքիայից Իրան ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել է 253 հազար դոլար՝ նախորդ ամսվա հետ համեմատած նվազելով մոտ 70 տոկոսով: Նույն տարվա ապրիլին այն կազմել է 824 հազար դոլար:


Թուրքիայից պաշտպանության և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում մայիսի տվյալներով առաջատար են.


ԱՄՆ-45 մլն դոլար


Ֆրանսիա-16 մլն դոլար


Լեհաստան-14 մլն դոլար


Ընդհանուր առմամբ, Թուրքիան 2017-ի մայիսին այլ երկրներ է արտահանել ռազմական-ավիացիոն ոլորտի մոտ 133 միլիոն դոլարի արտադրանք: Ապրիլի 138 միլիոնի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ընդամենը 5 միլիոն դոլարով: