Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում: Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: Հիշեցնենք, որ առավոտից մի քանի տասնյակ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ քննչական գործողություններ են իրականացնում Սրբազան պայքարի գրասենյակում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: