13.11.2025
Պետությունը կգնա ԶԼՄ-ների ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու ճանապարհով
16.01.2020
Պետությունը կգնա ԶԼՄ-ների ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու ճանապարհով

Առաջիկա օրենսդրական բարեփոխումները նպատակ ունեն ապահովել լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկությունը:  ԱԺ-ում ընթացող Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը, հղում անելով միջազգային փորձագետներին ասաց, որ անհրաժեշտ է ապահովել լրատվամիջոցների ծառայությունների ֆինանսավորման թափանցիկությունը և դրանց իրական սեփականատերերին բացահայտումը: Ըստ նրա, լրատվական ծառայությունների ֆինանսական թափանցիկությունը պետք է լինի նույն մակարդակի վրա, ինչ պետական ​​մարմիններինը, հակառակ դեպքում հասարակությունը չի հավատա դրանց անկողմնակալությանը և օբյեկտիվությանը: Թևոսյանը շեշտեց, որ պետք է խստացվեն ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու օրենսդրական պահանջները: