Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է չեխական Tyden.cz կայքը: Արտահանձնման վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի արդարադատության նախարարը: Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին, նրա մոտ հայտնաբերվել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: Սերժ Սարգսյանի եղբորորդին 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Դեկտեմբերին նրա արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: