Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մարտի 16-ի առավոտյան վերադառնում է Երևան, քանի որ թեստերի պատասխանը կրկին բացասական է: «Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երեւան», - գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում: Փաշինյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ինքն ու իր ընտանիքը, որ մեկուսացել էին Սևանում, կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ են հանձնել, քանի որ օրեր առաջ Վայքում նա շփվել էր մարդու հետ, որն ավելի վաղ վերադարձել էր Իտալիայից և նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: