20.04.2025
Կողոպուտ, զենք-զինամթերքի առգրավում, ծեծ. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Վարչապետը ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել:


Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արթուր Սարգսյանի 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը`


ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արթուր Սարգսյանին պարգևատրել 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության արդյունքի (95 տոկոս) հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»,-ասված է որոշման մեջ:

Շուրջ 90 ԲԳՎ արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար