Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երեւան-Վիեննա-Երեւան եւ Երեւան-Վիլնյուս-Երեւան ուղղություններով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից թռիչքներ կիրականացնի ապրիլից: