Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ինքնամեկուսացվել է: Նախարարությունից հայտնում են, որ նա բնակվում է Էջմիածնում, ուստի հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: «Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն»,- հավաստիացնում է նախարարությունը: