Մինչև այս շաբաթվա վերջ ՀՀ առողջապահության նախարարությունը կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։ Այս փուլում դա բավարար է տարվող աշխատանքների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Նա տեղեկացրել է, որ նախարարությունն ամենօրյա կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, որպեսզի հնարավոր լինի լրացուցիչ թեստեր ձեռք բերել. «Այս պահին հանրապետությունում առկա է բավարար քանակությամբ թեստ»,- հավաստիացրեց փոխնախարար Նանուշյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է: