«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը թափուր աշխատատեղերի ցանկ է ներկայացրել: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Երեւանի ավագանու որոշմամբ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Այսպիսով, կանաչապատման համար քաղաքապետարանի կողմից տրամադրվող գումարները կկենտրոնացվեն։ Կստեղծվի 500-ից ավելի նոր աշխատատեղ։